Շատ հայ կանայք առաջին հնարավորության դեպքում ինքնասպան էին լինում. Զաբել Եսայանի զեկույցը Հայոց Ցեղասպանության ժամանակ տեսածի մասին
Հայոց Ցեղասպանության մասին կարևորագույն մի փաստաթուղթ է թողել հայազգի մեծանուն գրող, հրապարակախոս, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան Զաբել Եսայանը: Այդ փաստաթուղթն իրենից ներկայացնում է 11 էջանոց մի զեկույց, որը գտնվել է Փարիզի Նուբարյան գրադարանից: Ինչպես գիտենք, Եսայանը որակյալ կրթություն է ստացել հենց Փարիզում:
Փաստաթուղթը գրավծ է ամենայն մանրամասնությամբ և նկարագրում է հատկապես հայ կանանց և եևեխաների հանդեպ թուրքերի վայրագությունները 20-րդ դարի սկզբին: Այդ ամեն ին ականատես է եղել հենց Զաբել Եսայանը:
Ըստ զեկույցի, թուրքերն ավելի շատ ճնշում էին ազնվական ծագմամբ հայ կանանց: Նրանք կանանց բերում էին ինչ-որ ջրի աղբյուրի մոտ, սակայն թույլ չէին տալիս այդ ջրից խմել, քանի դեռ կանայք չէին տրվել թուրքերին:

Շատ հայ կանայք առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան էին լինում: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը:
Այս զեկույցը, ըստ Ագոս թերթի, ներկայացվել է Փարիզի խաղաղության Կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին: