Սոֆի Լորենը այս հայ երեխային վերցրեց իր խնամքի տակ, մինչ նրա հարազատների հայտնվելը

Սոֆյա Շիկոլոնեն ծնվել է Հռոմում, 1934 թվականի սեպտեմբերի 20-ին։ Նրա ծնվելուց քիչ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ձկնորսական Պոցցուոլի ավանը, որտեղ անցնում է Սոֆիայի մանկությունը և պատանեկությունը։ Պատանի տարիքում նրան անվանում էին «Ստեկկետտո», որը թարգմանաբար նշանակում է «Ձողիկ»՝ բարձր հասակի և նիհարության պատճառով։

Փառքի ճանապարհին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը։ 1950 թվականին մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանանում է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։

sofi-loren

Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթանում է պրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ, որը նրանից մեծ էր քսաներկու տարով։ Կարլո Պոնտին դառնում է նաև Լորենի կյանքի ուղեկիցն ու նրա երկու որդիների հայրը: Այս երկու որդիներից բացի, Սոֆի Լորենը մի քանի ամիս շարունակ իր տանն է պահում ծնողազուրկ հայ երեխային, ում ընտանիքը ավտովթարի զոհ էր դարձել: Լորենը այս հայ ընտանիքին շատ վաղուց է ճանաչել, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է եղել ու երբ տեղի է ունեցել այդ դժբախտ պատահարը, Սոֆին երեխային մի ընթացք իր տանն է պահել, մինչ նրա հարազատները կարողացել են երեխային վերցնել իրենց խնամքի տակ: