Ինչու՞ Վազգեն Սարգսյանի համար ԱՄՆ-ից հատուկ զրահաբաճկոն բերեցին

Թվում է, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ։ Սակայն նրա կյանքի որոշ դրվագներ, այնուամենայնիվ, գրեթե անհայտ են հանրությանը։

Վազգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար աշխատելու տարիներին օգտվել է միայն ծառայողական մեքենայից, քանի որ չի ունեցել անձնական մեքենա։ Հետագայում նրան մեքենա է նվիրել Հունաստանաբնակ Վարուժան Գնունին։ Մեքենան ծառայել է միայն ծառայողական նպատակներով՝ դիրքեր զենք տեղափոխելու համար։ Քանի որ ծառայողական մեքենան զրահապաշտ չի եղել, նրան խորհուրդ են տվել բռոնյա ժիլետ կրել: Բայց Վազգենը ահդ որոշմանը ևս դեմ է եղել:

vazgen

Այնուամենայնիվ ամերիկայի մեծահարուստ գործարարներից մեկը, ով Վազգենի լավ ընկերն է եղել, հատուկ նրա համար մի շատ թանկարժեք զրահաբաճկոն է նվիրել: Բայց Վազգենը հետագայում, այն տարել էր դիրքեր ու տվել ընկերներից մեկին, ով այդ պահին պատերազմի թեժ կետերում էր:

Մի անգամ Վազգենը այսպես արտահայտվեց իր մասին. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»: