Ստամբուլի պետական օպերային թատրոնի հայ մեներգչուհին․ Ժակլին Չարկչին

Ժակլին Չարկչին ծնվել է Ստամբուլում՝ հայ ընտանիքում։ Ժակլինի ընտանիքը երաժշտական էր՝ մայրը դաշնակահար էր, իսկ հայրը՝ օպերային երգիչ։ Աղջիկը 5 տարեկանից սկսում է դաշնամուրի և բալետի դասերի հաճախել։ Բեմում լինելը դուր է գալիս Ժակլինի և նա, որոշում է իր կյանքը կապել բեմի հետ։ Սակայն 12-ից մինչև 26-տարեկանը չի երգում, քանի որ իր հայրը մահացել էր։

Ժակլինի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1988 թվականին, երբ նա իր դեբյուտը կատարեց Ստամբուլի օպերային թատրոնում՝ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայից Ազուկենայի դերակատարմամբ ։ Հաջող ելույթից հետո Չարքչին դարձավ Օպերայի և բալետի պետական ​​թատրոնի մշտական ​​մենակատար։ Չարկչին հայտնի է նրանով, որ ավելի քան 150 անգամ կատարել է «Կարմեն» օպերայի գլխավոր դերը ։

1993 և 1994 թվականներին դարձել է Թուրքիայի մշակույթի նախարարության մրցանակի դափնեկիր։ Նա աշխատել է Իտալիայում, որտեղ համագործակցել է Ռոբերտ Վագների, Ռոբերտո Բենզինիի, Լուկաս Քարտիոնսի, Լետիցիա Ջավանինիի և Ջանկառլո դել Մոնակոնի հետ ։

2005 թվականին նա հաղթել է Ումբերտո Ջորդանոյի երգի մրցույթում Իտալիայում ։ Նա նաև գրավել է առաջին տեղը Ռենատա Թեբալդիի երգեցողության մրցույթում՝ 100 հնարավորից հավաքելով 99,3 միավոր։

Ժակլինը նաև մանկավարժ, փիլիսոփա, ոկալի հոգեբան է։ Ինչպես նաև Ստամբուլի կոնսերվատորիայի և Անատոլյան համալսարանների դոցենտ է։