Թուրք գրողն այնքան հիացած էր հայ կնոջով, որ մի ամբողջ գիրք գրեց հայոց Ցեղասպանության մասին

Գերմանիայում բնակվող թուրք գրող և ուսուցիչ Քեմալ Յալչընի պատմություննու անցած ուղին իրոք հետաքրքիր են: Նա է հանդիսանում <<Սիրտս քեզմե կ՛խայտայ>> գրքի հեղինակը, գիրք, որն իրենից ներկայացնում է հարցազրույցների հավաքացու: Թուրքիայում ապրող տարբեր հայեր, թուրքեր և քրդեր այդ հարցազրույցներում կիսվում են այն տեղեկություններով, որոնք ստացել են իրենց արդեն մահացած հարազատներից հայող Ցեղասպանության մասին:

Քեմալ Յալչընը, բնակվելով Գերմանիայում, հանդիպում է Մելինե անունով մի հայազգի կնոջ և բարեկամական կապեր հաստատում նրա հետ: Մելինեն մի օր նրան ասում է, որ նա պետքէ գնա Թուրքիա և գտնի այնտեղ ապրող հայերին, եթե ցանկանում է իմանալ, թե ով են նրանք և ինչ է պատահել նրա հետ:

Մելինեի հանդեպ հիացմունքից դրդված, Յալչընը շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է Թուրքիա և հանդիպում տարբեր մարդկանց հետ, ինչի արդյունքում էլ ստեղծվում է գիրքը: Նա իր ճանապարհորդության ընթացքում նաև գրավում է ազգային անվտանգության ուշադրությունը, քանի որ իրա անցկացրած հարցազրույցներն այնքան էլ արտոնված չէին:

Քեմալ Յալչընը նաև այցելել է Հայաստան, ծաղիկներ դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և պաշտոնապես ներողություն խնդրել հայերից, որպես թուրք: