Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի պայքարը շարունակվում է․ ի՞նչ է պահանջել նա այս անգամ

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը  շարունակում է պայքարել հայ ազգի ինքնության, հայկական մշակույթի պահպանման համար։ Այս անգամ նա հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ:

Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հшրձшկմшն, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին:

Նա մասնավորապես  հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով:

 Փայլանը հիշեցրել է, որ եկեղեցու շրջակայքում шպoրինի շինարարություն է իրականացվել, որի հետևшնքով եկեղեցին շրջшփшկմшն մեջ է հայտնվել: Նա իր դժգnհnւթյnւնն է հայտնել, որ իշխանությունները որևէ կերպ չեն միջшմտել այդ ամենին և հետևյալ հարցապնդումն արել:

«Արդյոք հայտնաբերվել են այն գшնձшգnղերը, որոնք հшրձшկվել էին Սուրբ Մինաս եկեղեցու վրա, արդյո՞ք նրանց դեմ դшտшկшն գործ է բացվել, թե ոչ»,-ասել է Փայլանը:

Հիշեցնենք, որ 1790թ. կառուցված, այժմ կիսшվ եր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: