Ո՞ր կենդանու պաշտամունքն է ընկած քոչարի պարի հիմքում

Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ ավանդույթ է ընկած քոչարի պարի հիմքում: Զարմանալի է, սակայն պատասխանն է՝ խոյի պաշտամունքը: Խոյի պաշտամունքը հայերիս շրջանում տարածված է եղել դեռևս հեթանոսական ժամանակներից, և այն ժամանակ կար մի այսպիսի ծես, որը կոչվում է <<վեր խոյանալ>>: Դա իրենից ենթադրում էր խոյի պես ետևի սմբակներին բարձրանալ, իսկ հետո դրանցով ուժեղ հարվածել գետնին: Պարի ընթացքում մարդիկ այդ շարժումներն էին անում և ցույց տալիս խոյի ուժն ու խիզախությունը:

Հետաքրքրական է իմանալ նաև, որ մինչև 19-րդ դարտ քոչարի պարում էին միայն տղամարդիկ, սակայն երբ այս պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը, այն սկսեցին պարել նաև կանայք: