«ՀԱՅ ԿՆՈՋ անկոտրուն կամքը». ովքե՞ր էին Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ ՏԱՏԻԿՆԵՐԸ

Հայ կնոջ սխրանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Եթե հարկ է եղել նրանք ձեռքը զենք են վերցրել ու կռվել տղամարդուն հավասար, որ պաշտպանեն իրենց հայրենիքն ու ազգը: Եթե նույնիսկ չեն հասել սահման, ապա երդվել են իրենց հայրենի տան դարպասներն ամուր պահել: Դրա վառ ապացույցը լուսանկարներն են, որտեղ հայ տատիկները, զենքը ձեռքին, նստած են տան մուտքի առջև:

Այս հոդվածում ուզում ենք ցույց տալ ձեզ ՀԱՅ ՏԱՏԻԿՆԵՐԻ կամքն ու հզորությունն արտահայտող լուսանկարները:

106 ամյա այս անկոտրուն կամքով կինը ողջ Արցախյան I պատերազմի ընթացքում չլքեց իր հայրեին տունն ու գյուղը: Լուսանկարն արվել է 1990թ-ին Տեղ գյուղում: Տիկին ասում էր, որ թշնամուց չի վախենում ու հարկ եղած դեպքում մինչև մահ կպայքարի թշնամու դեմ:

Այն, որ ՀԱՅ ԿՆՈՋ կերպարը ավելի քան 30 տարի անց՝ արդեն Արցախյան II պատերազմի ընթացքում, դեռևս չի փոխվել ապացուցում է ևս մեկ լուսանկար: Այն արվել է 2020թ-ին Ստեփանակերտում: 90-ամյա Շարմախ տատին, զենքը ձեռքին, հրաժարվում էր լքել անընդհատ ռմբակոծվող Ստեփանակերտը:

Ասում էր՝ թշնամին իր տուն ոտք չի դնելու: Նման լուսանկարներտը ևս մեկ անգամ ապացույցն են այն բանի, որ հայ ոգին անպարտելի է: Ու թեև ապրում ենք բարդ ու սարսափելի ժամանակներ, մեկ է կրկինյ ոտքի ենք կանգնելու: Հայն ապրել է, ապրում է ու ապրելու է հավերժ: