Աշարհում միայն երկու կոմպոզիտոր կա, ովքեր երբեք սևագիր չեն ունեցել․ նրանցից մեկը մեր հայրենակիցն է
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականին Բաքվում։ Ավետի հայրը եղել է բժիշկ, բայց հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։

Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ինքնատիպ գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա կանոններից։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։ Իր կենդանության օրոք Ավետին անվանել են «երկրորդ Մոցարտ»։
1964-1989 թվականներին մեծ կոմպոզիտորն ապրել ու ստեղծագործել է Դիլիջանում՝ Կոմպոզիտորների տանը, և շաբաթը միայն մեկ անգամ է գնացել Երևան, քանի որ դասավանդել է կոնսերվատորիայում։ Քառորդ դար անց Դիլիջանի բնությունը դադարեց ոգեշնչել կոմպոզիտորին և նա որոշեց տուն կառուցել Այրիվանք գյուղում։ Այստեղ էլ նա անցկացրել է իր կյանքի վերջին շրջանը։
Ամեն տարի կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հուլիսի 29-ին, գյուղում հավաքվում են Տերտերյանի ստեղծագործության երկրպագուները, հարազատներն ու ընկերները։

Աշխարհում միայն երկու կոմպոզիտոր կա, ովքեր երբեք չեն ունեցել սևագիր՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Ավետ Տերտերյանը։ Հայ անվանի կոմպոզիտոր Տերտերյանն իր գլուխգործոցները ստեղծել է մենության մեջ՝ հեռու ընտանիքից և ընկերներից։
Տերտերյանի, ինչպես նաև այլ հայտնի կոմպոզիտորների՝ Բեթհովենի, Մալերի, Դվորժակի, Բրուկների կյանքում ճակատագրական է դարձել «ինը» թիվը։ Նրանցից ոմանք հասցրել են գրել իններորդ սիմֆոնիան, մյուսները, ինչպես Տերտերյանը, չեն ավարտել այն։