Այս երկրներում կեսարյան հատումը անվանում են «ՀԱՅԿԱԿԱՆ ծնունդներ» (Armanian Janama). ահա, թե որն է դրա պատճառը
Պակիստանում և Հնդկաստանում կեսարյան հատումը ուրդու լեզվով կոչվում է «Հայկական ծնունդ» (Armanian Janama, Արմանիա Ջանամա)։ Ահա, թե որն է դրա պատճառը։
Աքբարի՝ Հնդկաստանի Մեծ Մողոլների կայսրության կայսեր օրոք պալատական բժիշկը ծագումով հայ Լեդի Ջուլիանան էր։ 1569 թվականին Լեդի Ջուլիանան «կեսարյան հատումով» ընդունեց Ռուքաիա Սուլթան Բեգումի՝ Աքբարի կանանցից մեկի ծնունդը։


Վիրահատությունը հաջող անցավ։ Ծնվեց Ջահանգիրը, որը դարձավ մեծ Մողոլների կայսրության չորրորդ կայսրը՝ պադիշահը: Այստեղից էլ առաջացել է «Ջանամա Արմանիան»՝ «Հայկական ծնունդներ» արտահայտությունը։