Այս հայերը կարողացել են արժանանալ Grammy-ի մրցանակին․ ծանոթանանք մեր տաղանդավոր հայրենակիցների հետ

Ռոս Բաղդասարյան
Առաջին Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1959թվականին ու այդ ժամանակ հայազգի Ռոս Բաղդասարյանը՝ Դեյվիդ Սեվիլը, ստացել է իր առաջին Գրեմմի մրցանակը: Բաղդասարյանը հանդիսանում է «Էլվինն ու բուրունդուկները» մուլտֆիլմի հեղինակը: 1959թվականին նա այդ խմբի շնորհիվ արժանացել է 2 մրցանակի՝ «Լավագույն կատակերգական ելույթ», «Լավագույն մանկական երգ», իսկ “The “Chipmunk Song”-ով էլ առաջադրվել է «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:

Գրեմմիի մրցանակաբաշխության 3-րդ տարում Բաղդասարյանի “Let’s All Sing With the Chipmunks” ալբոմը «Երեխաների համար նախատեսված լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում հաղթում է։

System Of A Down
Ռոք խումբը 4 անգամ նոմինացվել է Գրեմմի մրցանակի՝ 2002, 2003, 2006 և 2007 թվականներին, սակայն հաղթել է միայն մեկ անգամ՝ 2006թվականին, և նրանց “B.Y.O.B.” երգը դարձել է «Տարվա լավագույն ռոք կատարում»:

Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյանը:2011թվականին Գրեմմի մրցանակի է արժանացել ։ Նա մրցանակը ստացել է որպես Paul Winter Consort խմբի անդամ, որը “Miho: Journey to the Mountain” ձայնասկավառակով հաղթել է «Նոր ժամանակաշրջանի ալբոմ» անվանակարգում: