Այս ՀԱՅԸ հրազենի արտադրության ամենանշանավոր մասնագետն էր. նրա ձեռքում էր Հնդկաստանի մի ողջ արդյունաբերություն

Հնդկական Hindu լրատվական պորտալը պատմել Է Հնդկաստանի պատմության և մշակույթի մեջ հայկական ժառանգության մասին։

Դեռևս 16-րդ դարում Հնդկաստանի Մեծ Մողոլների կայսր Աքբար I Մեծը Նախիջևանի և Ջուղայի շրջաններից հայերին հրավիրել է բնակություն հաստատել Ագրայում։ Հենց այստեղ էլ 17-րդ դարի կեսերին մեծացավ մեծահարուստ հայ համայնքը։

«1642 թվականին կայսրը քաղաքում ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցի կառուցեց։ Եկեղեցին առանձնանում է ազգային առանձնահատկությունների առկայությամբ (Հնդկաստանում հայկական եկեղեցիների մեծ մասը կաթոլիկ և բողոքական են հիշեցնում) և խաչով, որը շուտով սկսեց պատկերվել ամենուր՝ նույնիսկ բնակելի տների պատերին, և դարձավ ցանկացած հիվանդությունից բժշկվելու խորհրդանիշ«, — գրում է Hindu-ն:

Պորտալը նշում է, որ հայ վաճառական Հոջա Պետրուս Արաֆոնը, որին սուրբ են համարում, քանի որ իր ողջ ունեցվածքը բաժանել է բրիտանացի փախստականներին Կալկաթայի թալանի ժամանակ օգնելու համար, զգալի հետք է թողել Հնդկաստանի պատմության մեջ:

Indians In Armenia

Hinduն գրում է, որ Հնդկաստանի պատմության մեջ ամենահայտնի հայը Շահ Նազար Խանն է եղել, որի ձեռքում է եղել Հնդկաստանի հրազեն արտադրող ողջ արդյունաբերությունը: Նա Բենգալիայի նախարար և գլխավոր հրամանատար Գուրգեն Խանի հետ համարվում էր երկրում հրազենի արտադրության ամենանշանավոր մասնագետը։