Ֆրանսիահայ երաժշտի նոր ու անկրկնելի գաղափարը․ այն հեղափոխական է լինելու

Ալեքսիս Փոլը, ով այս պահին խորացված ուսումնասիրում է փողոցային երգեհոնը, առաջին անգամ Ֆրանսիայից եկավ Հայաստան 2016 թվականին։ Նա երաժիշտ է, բայց իր նպատակը երաժշտությունը չէ։

 Նա փոքրուց նվագել է տարբեր գործիքներ։ Առաջինը շեփորն էր, իսկ մեծ տարիքում նույնիսկ ռոք խմբում կիթառ է նվագել։ Բայց մի քանի տարի անց որոշեց իր ուշադրությունը կենտրոնացել փողոցային երգեհոնի վրա։

«L’Orgue de Barbarie» ինչպես այն անվանում են Ֆրանսիայում, բառացիորեն նշանակում է անծանոթի երգեհոնը։ Եվ այդպես էլ կա, այդ գործիքը գեղեցիկ էր հնչում նույնիսկ հասարակ անցորդի, թափառաշրջիկի ձեռքում։ Ալեքսիսի խոսքով՝ այն գործիք է ոչ երաժիշտների համար և իրեն հենց դա էր հետաքրքիր, թե ինչպես, լինելով երաժիշտ, կարող է կիրառել մի գործիք ստեղծված ոչ երաժիշտների համար և ստանալ արվեստ։

Հասարակ երգեհոնը մենք տեսել ենք եկեղեցում, իսկ այստեղ այն դուրս է բերվել եկեղեցուց և դարձել հանրային կյանքի մի մասը։

Գործիքի ներսում բավական բարդ մեխանիզմ է, մի ամբողջ աշխարհ։ Նրա մեջ ներդրվում է թղթե ժապավեն, որի վրա հատուկ ծակոտիներ կան՝ նոտաներն են։ Նրա գաղափարը հետևյալն էր՝ գտնել կապ ասեղնագործ պատկերների և երգեհոնի մեջ ներդրվող նոտաների միջև։

Ալեքսիս նախատեսում է իրականացնել այս նախագիծը չորս երկրում ՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում և Հայաստանում, քանի որ հենց այս երկրներում է առավել տարածված եղել ասեղնագործ պատկերները