ՀԱՅԿԱԿԱՆ այբուբենի կրկնօրինակը. ինչու՞ են այս երկրի բնակիչները օգտագործում ՀԱՅԿԱԿԱՆ տառերի նման այբուբեն

«Մեծ Ջրհեղեղից հետո հայերը Եթովպիայում հայտնվել են մոտավորապես նույն ժամանակ, ինչ Եգիպտոսում։ Գուցե դա այն պատճառով, որ Եթովպիան այդ ժամանակ, իբր, Եգիպտոսի կազմում էր:

Ամեն դեպքում Եթովպիայում հայերի գերակշռությունն ու կապը տեղի բնակչության հետ ակնհայտ է։ Օրինակ, եթովպացիները ներկայումս օգտագործում են հայկական տառերի նման այբուբենը»։

Ethiopian alphabet | Geography project, Alphabet, World geography

Ինչպես տեսնում ենք, կան տառեր, որ գրեթե նույն հայկական տառերն են, որոշները նույն տառերն են՝ վերևից կամ ներքևից ինչ-որ տարր ավելացրած, իսկ որոշներն էլ հայկական տառերի շրջված տարբերակներն են:

Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ կամ հայերի հետ համատեղ կյանքի ընթացքում նրանք հայերի այբուբենի, խոսքի, մշակույթի մի մաս են փոխառել, կամ էլ նրանք այբուբեն չունեին և իրենց այբուբենը ստեղծել են հայկական այբուբենի հիման վրա:

«Հին ժամանակներից մինչև ուշ միջնադար եթովպացի կանայք համարվում էին Մեծ Հայքի լավագույն բուժքույրերը։ Նրանք ապրել են բազմաթիվ թագավորների ու ազնվականների պալատներում ու ամրոցներում։ Եթովպացիները հնագույն ժամանակներից սերտ շփում ունեին նաև այլ թագավորությունների հետ, ինչպես, օրինակ, Փյունիկիա:

Նրանք նաև ապրել են Կարթագենում, որը կառուցվել է փյունիկիացիների կողմից Ք.ա 825 թվականին և ավերվել հռոմեական զորքերի կողմից Ք.ա 146 թվականին»:

Carthage – SILK Road Dream Tours

Հատված Փերիս Հերունու «Հայերը և Հին Հայաստանը» գրքից: