«ՀԱՅ ՆՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ». ո՞ր ՀԱՅ անվանի ճարտարապետն է գծագրել ԲՅՈՒՐԱԿԱՆԻ աստղադիտարանը
Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման ժամանակ Վիկտոր Համբարձումյանը հենց նրան դիմեց շենքի նախագծման եւ կառուցման համար, Համբարձումյանը նրան վստահեց նաև աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը։ Ո՞վ էր անվանի ճարտարապետը:

- Սամվել Սաֆարյան
Նա Երևանում կրթություն ստացած հայ առաջին ճարտարապետներից էր, Երևանի պետհամալսարանի ճարտարապետության ֆակուլտետի առաջին յոթ շրջանավարտներից մեկը։ Հենց նրանք պետք է շարունակեցին Ալեքսանդր Թամանյանի գործը ու ստեղծեցին հայ նոր ճարտարապետական դպրոցը։

Սամվել Սաֆարյանը 100- ից ավելի նախագծերի ու կառույցների հեղինակ է. Հանրապետության հրապարակում կառավարության երկրորդ տունը` նախկին ԱԳՆ, Պուշկինի անվ. դպրոցը, Գյումրիի դրամատիկական թատրոնը եւ այլն։

Նա նաև նախագծել է կառավարության ընդունելությունների տան հին մասնաշենքը, կամ հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի տունը։ Ասում են, որ այդ շենքի ինտերիերում Սաֆարյանը խաչ է տեղադրել. 40-ական թվականների համար անսովոր եւ չափազանց համարձակ քայլ։
Սամվել Սաֆարյանը նաեւ Սաֆարյան գերդաստանի ամենաակնառու դեմքն է, գերդաստան, որտեղ մեծացել ու կայացել են ճարտարապետներ, շինարարներ, բժիշկներ ու երաժիշտներ։