«Դուխներդ չգցե՛ք, սաղ լավ ա լինելու, գալու ենք…» ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԸ այսօր կդառնար 20 տարեկան…

Բազմիցս անդրադարձել ենք պատերազմի հետևանքներին, այն ցավին, վշտին, վերքին, որ հայ մարդու սրտից երբեք չի սպիանա: Մեր Հերոսների մասին պարտավոր ենք հիշել միշտ: Այսօր ուզում ենք անդրադառնալ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐԾԻՎՆԵՐԻՑ մեկին ՝ ՀԵՐՈՍ Դավիթ Բաբաջանյանին: Նա կդառնար 20 տարեկան…

Դավիթ Գառնիկի Բաբաջանյանը ծնվել է 2001 թ․ դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքում։ Ընտանիքը պատմում է՝ անսահման բարի, շփվող, տաքարյուն ու ընկերասեր տղա էր։ Մանուկ հասակում չարաճճի տղան մեծանալով դարձավ ավելի համեստ ու խելոք։ Դեռ փոքրուց զբաղվում էր սպորտով։ Հաճախում էր կարատեի և հասել էր սև գոտու։ Ուներ բազում մեդալներ ու գավաթներ։

Սովորում էր հայ հունական քոլեջի խոհարարական բաժնում։ Ուտելու հետ սեր ուներ և շատ համեղ էր պատրաստում։ Ասում են՝ խորովածը այնպես էր պատրաստում, որ համը բերանիցդ դուրս չէր գալիս:

Իր ծննդյան օրը, իրեն նվեր շուն էր գնել։ Մեկ տարի անց, բանակ գնալիս, ասաց. «Շանս լավ կպահեք, մինչև գամ։ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ծնունդից 2 օր անց,Դավիթը զորակոչվեց բանակ։ Ամեն տարի ընտանիքը դեկտեմբերի 25-ին էր տոնածառը զարդարում։ Այդ տարի շուտ զարդարեցին ,Դավիթն ասաց. «էս տարի շուտ զարդարենք,վերջին անգամ տեսնեմ ու գնամ » ։

Ծննդյան օրը տոնածառն արդեն դրված էր։ Ասում էր. «Լավ տեղ եմ քաշելու,Ղարաբաղ եմ գնալու » ։ Այդպես էլ եղավ,Դավիթը ծառայեց Արցախում՝ Մատաղիսում։ Ասում էր,որ ամեն ինչ նորմալ է։ Դիպուկահար էր՝ իր ընտրությամբ։ Վաշտի լավագույն դիպուկահարներից էր։

Երբ պատերամը սկսվեց, Դավիթը մի քանի ամսվա ծառայող էր: Տանեցիները անչափ լարված էին, բայց ՆԱ նույնիսկ մի վայրկյան լարվելու տեղիք չէր տալիս. զանգում էր ու ասում. «Ձեզ լավ նայեք,լավատես եղեք։ Սաղ լավա լինելու։ Մենք էլ ենք լավատես,որ էսքանից հետո փրկվել ենք, ուրեմն լավ կլինի։ Շանս էլ լավ կնայեք»

Երբ հարձակվել էին իրենց զորամասի վրա,Դավիթը փրկվել էր շրջափակումից։

Սակայն անողոք պատերազմը չխնայեց իր մեծ նվիրյալին: Դավիթի վերջին զանգը եղավ հոկտեմբերի 12-ին: Լայնածավալ հարձակման ժամանակ Դավիթը ստացել էր ոտքի բեկորային վնասվածք ու հիվանդանոցի ճանապարհի զոհվել էր…

Քույրը նշում է․ «Ամեն սեղանի շուրջ չէիր մոռանում խմել քո հայտնի կենացը․ Ուզում եմ խմել Մեր Պառկած, կանգնած ու նստած ախպերների կենացը։ Հողի տակ պառկած տղերքի շնորհիվա ,որ մենք խաղաղ ապրում ենք, պետքա վառ պահենք իրանց հիշատակը, պոստերում կանգնած տղերքի շնորհիվա, որ էս սեղանի շուրջ նստած ենք, պիտի շնորհակալ լինենք իրանց: Ուզում եմ խմեմ էս սեղանի շուրջ նստած տղերքի կենացը ,որ ապագայում պոստ են պահելու»:

Դավիթը դարձավ այն անմահներից մեկը, ում կյանքով այսօր ապրում ենք մենք…

Զորամասում հարգված և սիրված էր Դավիթը, ինչպես ընկերների, այնպես էլ հրամանատարների կողմից։ Ծառայակից ընկերը Դավիթի մասին պատմում է․ Դավիթին հրամանատարները շատ էին սիրում, քանի որ յուրահատուկ էր։ Բոլորիս ասում էին Դավիթի պես եղեք։

Շնորհավոր առաջին երկնային ծնունդդ ՀԵՐՈՍ…