Ի՞նչ եղավ Ստալինի փոխարեն արգելված Ստեփան Շահումյանին նկարած այս ՀԱՅ նկարչի հետ. մանրամասներ ըմբոստ ու համարձակ նկարչի կյանքից

Խոսքը հայ անվանի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի մասին է, ով ծնվել է 1926 թվականին Երևանում։

Ծնողները՝ Սեպուհ և Վերգինե Խանջյանները Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից էին: Նրանք երկար տարիներ ապրել էին Վանումև 3 երեխա ունեցել։ Գրիգորը ընտանիքի 3-րդ զավակն էր:

Ավարտելով Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը՝ ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ, որտեղ սովորել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։

1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։

1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։

1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։

1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։

Մեծանուն նկարիիչը բազմիցս է ըմբոստ ու ծայրահեղ քայլերի գնացել` վտանգի ենթարկելով իր մասնագիտական վերելքը: Այստեղ պետք է հիշել նրա ուսանողական տարիները, որոնք հիանալի են անցել: Սակայն դիպլոմային աշխատանքը պաշտպանելու ժամանակը նկարիչը որպես թեմա ընտրեց 1907 թվականին Լոնդոնում տեղի ունեցած կոմունիստների V համագումարը, իսկ նման թեմատիկայով կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պետք է լիներ Լենինը, սակայն 1951 թվականին` դեռ Ստալինի կյանքի օրոք, երկրորդ կտավում նկարեց ոչ թե ժողովուրդների առաջնորդին, այլ Ստեփան Շահումյանին, որին հիշատակելը չէր ողջունվում։Նման ըմբոստ քայլն այն ժամանակ կարող էր ավարտվել նրանով, որ նկարիչը, լավագույն դեպքում, կզրկվեր դիպլոմայինից:Բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց:

Եվս երկու տարի անց Գրիգորը դարձավ Հայաստանի նկարիչների միության ամենաերիտասարդ անդամը, և արագ ընտրվեց կառավարության անդամ։

Ի դեպ, Խանջյանը լանդշաֆտային արվեստի հիմնադիրն է: Նկարչի աշխատանքները հիմնականում կապված են հայ ազգի կյանքի և պատմության հետ: