«Հայաստանում ես ավելի ինքնավստահ եմ, քան ուրիշ երկրում». Ի՞նչը կապեց ՌՈՒՍ կնոջը Հայաստանի հետ և ինչո՞վ է զբաղվում նա այստեղ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարիներ առաջ ռուսաստանցի Տատյանա Կապրանովան ամուսնացավ հայազգի տղամարդու հետ և տեղափոխվեց Հայաստան: Նա այնքան սիրեց Հայաստանը, որ մտքով անգամ չանցավ վերադառնալ իր երկիր:

Տատյանան հատկապես շնորհակալ է իր սիրելի ամուսնուն՝ Արմենակ Պետրոսյանին, ով ամեն ինչ արեց, որ նա կապվի Հայաստանի դրախտային բնության հետ, սիրի այս չքնաղ երկիրը և ունենա սիրելի զբաղմունք:

Վանաձորից ոչ շատ հեռու նրանք միասին հիմնել են հյուրատուն, ամառային ճամբար, սկաուտների ժամանցի համար հավաքատեղի: Տարիների ջանք ու աշխատանք է պահանջվել՝ տարածքը մաքրելու, կիսաքանդ շինությունները վերակառուցելու համար: Բայց Տատյանան անտրտունջ, մշտապես հուսադրող ժպիտը դեմքին հիմնել է տնտեսություն, սովորել ավանդույթները, յուրացրել մշակույթը, սիրել բնությունն ու մարդկանց:

Ռեժիսորի մասնագիտություն ստացած Տատյանա Կապրանովան սկսել է իրեն դրսևորել սպասարկման ոլորտում: «Թեժ լեռ՝ Տանյայի մոտ». այսպես են անվանել հյուրատունը, որն իր հարկի տակ բազմաթիվ մարդկանց է ընդունել ու ճանապարհել:

Աշխատանքի արդյունքը տան պատերին փակցված բազմաթիվ շնորհակալագրերն են, նկարներ՝ արված երեխաների կողմից, ովքեր ամառն անցկացրել են այս ճամբարում և սիրելի Տանյայից բաժանվել արցունքն աչքերին: