Իշխանի վանքը․ այս հայկական եկեղեցուն նույնպես մեր «հարևանները» տիրացել են և ներկայացնում են որպես իրենց հոգևոր հարստություն

Իշխանի վանքը կառուցվել է 7-րդ դարում այն ​​ժամանակ, երբ Կարինի շրջանը դեռ Հայաստանի կազմում էր։
Ներսես Գ կաթողիկոսը Իշխան գյուղից էր և այդ պատճառով էլ նրա անունը Ներսես Իշխանեցի էր։ նա նախաձեռնել է գյուղում տաճար կառուցել։ Տաճարը կառուցվել է Զվարթնոցի ճարտարապետական ​​ձևերի ազդեցությամբ։

Եկեղեցին գտնվում է Մեծ Հայքի Տայք նահանգի Իշխան գյուղում։ Գտնվում է Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ հեռու։

Տաճարի կառուցումից գրեթե անմիջապես հետո տեղի է ունեցել արաբների արշավանքը, և տաճարը ամայացել է ։

Շուրջ 200 տարի տաճարը լքված ու խարխուլ էր, և այդ ընթացքում տարածաշրջանը դադարեց հայկական լինելուց և այս երկրի պատմության մեջ սկսվեց վրացական շրջանը։

Հայ ճարտարապետների կողմից կառուցված տաճարը փոքր-ինչ համալրվել է վրացական տարրերով և հետագայում ազդել վրացական ճարտարապետության վրա: