Լսե՞լ եք Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի մասին. որտե՞ղ է այն գտնվում և ի՞նչ նպատակով այն կառուցվեց

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում է գտնվում Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը:

Իսկ ինչպե՞ս կառուցվեց այն:

1895 թվականի ամռանը Թիֆլիսի Ռեալական ուսումնարանի սաներից մեկը՝ Ստեփան Շահումյանը իր ընկերոջ՝ Վասիլ Սիմոնյանի հրավերով գալիս է տեսնելու նրա ծննդավայրը՝ Ջալալօղլին: Հենց այստեղ էլ որտեղ հետագայում նա հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը և ծանոթանում ապագա կնոջ՝ Եկատերինա Տեր-Գրիգորյանի հետ:

1923 թվականին ընդառաջելով ջալալօղլեցիների խմբակի հիմնադիր և ղեկավար Ստեփան Շահումյանի նվիրական անունը հավերժացնելու ցանկությանը, Լոռու Գավգործկոմը որոշեց Ջալալօղլին վերանվանել Ստեփանավան։

 1934 թվականի նոյեմբերի 29-ին Ստեփան Շահումյանի աներոջ Սերգեյ Տեր-Գրիգորյանի տունը վերածվեց տուն-թանգարանի։ Հայաստանի անկախացումից հետո, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերակազմավորվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի։

Թանգարանի աշխատակիցների ջանքեր չխնայեցին քաղաքի պատմության թանգարանի ստեղծման համար՝ նպատակ ունենալով հավաքագրել և պահպանել հայրենի տարածաշրջանի ինչպես անցյալը, այնպես էլ ներկան արտացոլող նյութական, հոգևոր, մշակութային նմուշներ, հետաքրքիր փաստաթղթեր, դրանք մոռացության վտանգից փրկելու և սերունդներին հանձնելու նպատակով։

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան (3).jpg
Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի (6).jpg
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան (4).jpg
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան (5).jpg

Այդ նպատակով ձեռք բերվեցին զանազան լուսանկարներ, վկայագրեր, հուշանվերներ, կառավարական պարգևներ, դրամներ, անձնական օգտագործման իրեր, խոր անցյալից մեզ հասած կավից, քարից, փայտից, մետաղից պատրաստված աշխատանքային գործիքներ, կենցաղային առարկաներ, զենքեր, զարդեր, որոնք էլ դարձան նոր ստեղծվող թանգարանի առաջին ցուցանմուշները։

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի (1).jpg
Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի (2).jpg
Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի (3).jpg

Այդ բացառիկ նյութերն այցելուներին լիակատար պատկերացում են տալիս մեր նախնիների կյանքի, կենցաղի, մշակութային մակարդակի մասին։