Մահացած որդու սրտով մայրը փրկեց մեկ այլ բալիկի. թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ է

7-ամսական Մարտինը  մահացել է 2012 թվին: Նրա մայրը` Քերոլին Սփեյսը, մի քանի ժամով որդուն թողել էր դայակի մոտ: Երիտասարդ դայակի ընկերը հարձակվել էր երեխայի վրա, որից հետո երեխան մահացավ:

Դա սարսափելի հարված էր Քերոլինի համար: Սակայն մեծ դժվարությամբ հաղթահարելով իր մեջ ծանր ողբերգությունը, նա իր մեջ ուժ գտավ օգնելու մյուս մայրերին: Երիտասարդ մայրիկը մահացած որդու օրգանները նվիրաբերեց շտապ օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող երեխաներին:

“Երբ իմացա այս հնարավորության մասին, ես չփորձեցի մի քանի անգամ մտածել: Ինչ որ տեղ կա մի ընտանիք, որը զգում է նույնը ինչ ես էի զգում: Եվ ես հնարավորություն ունեցա օգնելու նրանց խուսափել սարսափից, որը ես ստիպված ապրել եմ:”, – բացատրում է Քերոլինը իր որոշումը:

Այսպիսով մահացած երեխայի մոր նվիրումի ու ուժի շնորհիվ փրկվեցին երեք երեխաների կյանքեր:

Նրանցից մեկը 4-ամյա Ջորդան Դրեյքն է, ով իր ողջ կյանքը անցկացրել է Ֆենիքսի մանկական հիվանդանոցում: Ջորդանը տառապում էր սրտի բնածին արատով և չէր փրվի առանց շտապ փոխպատվաստման: Մարտինի մահից հետո  Քերոլիննն  աղջկան նվիրեց որդու սիրտը:

“Դժվար է հավատալ, որ նա այդքան անձնուրաց է: Սեփական վշտի պահին, նա կարողացավ մտածել այլ ընտանիքների մասին:”, – պատմում է Էսթերը` փրկված աղջկա մայրը:

Այժմ երբ փոքրիկ  Մարտինի սիրտը հանգիստ բաբախում է Ջորդանի կրծքում, երկար վերականգնողական շրջանից հետո, Ջորդանը և նրա մայրը եկել են Կալիֆորնիա` տեսնելու իրենց փրկիչին:

Հանդիպումը շատ զգացմունքային էր` երկու կանայք էլ հենց առաջին րոպեներին չէին կարողանում զսպել արցունքները: Քերոլինի համար գլխավոր շոկը դեռ առջևում էր, երբ ստետոսկոպի միջոցով աղջնակի կրծքում լսեց սեփական որդու սրտի բաբախյունը:

Հետագայում այդ ձայնը ձայնագրվեց և տեղադրվեց երաժշտական խաղալիքի մեջ, որպեսզի Քերոլինը հիշի, որ իր փոքրի որդու սիրտը միշտ բաբախելու է: