Նա Երևան հասցրեց ու ոչնչացումից փրկեց Թումանյանի ողջ «ունեցվածքը». ու՞մ մասին է խոսքը
Հովհաննես Թումանյանի հայ մտքի ամենահզոր ու ներկայացուցիչներից մեկն է: Իհարկե մենք բազմիցս անդրադարձել ենք նաև ՀԱՅ մեծանուն գրողների կանանց: Այս հոդվածում ուզում ենք խոսել Թումանյանի թևութիկունքի մասին՝ Օլգայի, ում սխրանքը մեզ հասցրեց Թումանյանի հզոր վաստակն ու անգին ստեղծագործությունները:

Շատ երիտասարդ էին, երբ ամուսնացան, և, կարելի է ասել, միասին մեծացան։ Թումանյանի կենդանության օրոք տիկին Օլգան եղավ թևութիկունք, օգնական և պահապան հրեշտակ Թումանյանի և իրենց տասը երեխայի համար:
Բանաստեղծի մահվանից հետո տիկին Օլգան արեց հնարավոր և անհնարին ամեն բան Թիֆլիսից իրենց վերջին իրերը, անգամ հսկայական գրադարանը Երևան տեղափոխելու և այստեղ Թումանյանի հուշ-թանգարանը հիմնելու համար։ Երևանում էլ Օլգան ապրեց իր կյանքի վերջին տարիները և կնքեց մահկանացուն։
Թումանյանն անչափ սիրում էր կնոջը ու նրան նամակներից մեկում գրում է….

Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա… Բայց չէ որ նրանք տարիներով հեռու են իրարից, իսկ մենք… մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ Այստեղ ակամայից հիշելով մեր սիրո անցյալ արկածները, մի բան գրեմ.— առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… ժամանակը (լավ հիշեցի, թե ինչ օր եմ գրել)։ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ, այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում. բայց ահա նրա վերջին տները. —