Մի սխրանքի պատմություն

Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն պատմեց հերոս զինվորի մասին, ում անկոտրում կամքն ու ռիսկը փոխեց գործողությունների ընթացքը։

Ապրիլյան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծվում էին հայկական գյուղերը, մեր կողմի նռնականետը հանկարծ փչանում է։ Հրամանատարը որոշում է զենքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում։ Նռնականետից կրակող զինվորը դիմում է հրամանատարին, թե ինքը ցանկանում է գնալ և թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը։

Հրամանատարը կտրուկ արգելում է, բացատրելով, որ դա շատ ռիսկային է ու նշանակում է գնալ մահվան բերան։ Զինվորը համառում է։ Չդադարող կրակի տարափի տակ զինվորին հաջողվում է գաղտնի հասնել թշնամու հենակետ։ Նռնականետի տակ թաքնվելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու հետ վերադառնալ։

Ողջ հրամանատարությունն այս աներևակայելի քայլից քարանում է։ Ինչպիսի՞ արիություն պետք է ունենալ նման քայլի դիմելու համար։

Ահա մինչ մենք տանը նստած հետևում էինք նորություններին, կամ քննադատում բոլորի, մեր զինվորները նորանոր սխանքներին գործում ՝ չվախենալով վտանգել անգամ սոփական կյանքը։