Ո՞րն էր ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ վերջին լուսանկարը. մեծանուն ՀԱՅ ԳՐՈՂԻ կյանքի անհայտ էջերից…

Այս հոդվածում ուզում ենք Ձեզ նարկայացնել Սևակի բացառիկ լուսանկարներից մեկի մասին: Գրողն այստեղ լուսանկարվել է մահից ընդամենը շաբաթներ առաջ:

Արարատի շրջկոմի երկրորդ քարտուղար Գուրգեն Միսակյանը Սևակի մոտ ընկերն էր: Նրանք միասին որոշել էին՝ որդու պսակադրության կնքահայրը պարտադիր պիտի Սևակը լիներ: Զույգը շատ դժվարությունների միջով էր անցել ու հենց հայ մեծանուն գրողն էր փեսայի տանեցիներին համոզել, որ իրենց օրհնությունը տան զույգին ու թայլ տան նրանց միասին երջանիկ լինել:

Սևակը, ասում են, հարսանիքի օրը մի լավ ուրախացավ. խոսում էր անընդհատ, ոչ միայն կնքահայրն էր, այլև թամադայի կարևոր դերն են ստանձնել: Զույգը նույնիսկ հետագայում իրենց երեխաներին կոչեց Պարույր ու Նելլի՝ Սևակի ու նրա կնոջ պատվին:

Այդ դեպքից ընդամենը մեկ ամիս անց՝ 1971 թ.-ի հունիսի 17-ին, Սևակն ու նրա կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին, Զանգակատան ճանապարին ավտովթարի զոհ դարձան: Դեպքը ցնցեց ողջ հասարակությանը, ժողովուրդը չէր ուզում հավատալ իրականությանը: Լուրը տարածվելուց հետո միանգամից սկիզբ առան տարբեր խոսակցություններ, վարկածներ: Պաշտոնապես հայտարարվեց՝ «Պատահական ավտովթարի զոհ դարձավ բանաստեղծ Պարույր Սևակը», իսկ ժողովրդի մեջ պտտվում էր մի վարկած՝ կանխամտածված ավտովթար: Դա էր Սևակի հզոր մտքից ու ուժից ազատվելու միակ տարբերակը: