Տեսեք, թե ինչ են արել թշնամին 1000-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ վանքի հետ

Հազարամյա հայկական վանքը, որը գտնվում է Թուրքիայի կողմից գրավված Կիպրոսի տարածքում, քանդվում է կառավարության, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների կողմից։

Սուրբ Մաղար հայկական 1000-ամյա վանքը (որը նաև հայտնի է որպես Մաղարավանք), որը ուխտագնացության սրբազան վայր է, թուրք վանդալների ջանքերով վերածվել է աղբամանի։

Վանքը համարվում է ղպտիական կառույց, կառուցվել է մոտ 1000 թվականին քրիստոնյաների կողմից ի հիշատակ Ալեքսանդրիայի սուրբ Մակարիայի:

1425 թվականին վանքը հանձնվեց որպես հայկական եկեղեցու սեփականություն՝ դառնալով հայտնի ուխտատեղի նրանց համար, ովքեր ճամփորդում են դեպի Սուրբ Հող: Օսմանների ժամանակ վանքը կոչվեց երկնագույն վանք՝ նրա փայտե ստեպերի գույնի պատճառով։

Այնտեղ պահվում էին մեծ թվով գեղեցիկ և անգին ձեռագրեր (թվագրված 1202-1740 թվականներով) և զգեստներ։ Բարեբախտաբար, նրանցից մի քանիսը փրկվել են, քանի որ դրանք փոխանցվել են Կիլիկիայի կաթողիկոսարանին 1947 թվականին։

Վանքը գործել է մինչև 1800 թվականը, որից հետո այն օգտագործվել է տարբեր նպատակների համար: Այն ծառայել է որպես դպրոց, ապաստան 1890-ականների զանգվածային սպանություններից փրկված հայ փախստականների համար, ամառային ճամբար և, ի վերջո, թուրք սպաների ներխուժման վայր և ապաստարան 1974-ի ներխուժումից հետո:

Երկու առանձնահատկությունները, որ հաստատում են, որ այդ վանքը ժամանակին պատկանել է հայերին, հայերեն արձանագրություններն են։ Դրանցից մեկը, որը թվագրվում է 1933 թվականին, մնացել է անձեռնմխելի, հավանաբար այն պատճառով, որ այն գտնվում է բարձր և անհասանելի տեղում:

Վանքը վերականգնելու համար տեղի պաշտոնյաները ներդրումներ են պահանջել կիպրական քրիստոնեական պատրիարքություններից։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ փուլում են գտնվում այդ բանակցությունները՝ հաշվի առնելով թուրքերի և նրանց բնույթը:

Չնայած բոլոր խնդիրներին ու դժվարություններին՝ Հայերն այսօր էլ շարունակում են ուխտագնացություններ կատարել դեպի այս վանք։