ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ՀԵՐՈՍ Հենրիկ Ասատրյանի եղբայրը

ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում 14.12.2021թ-ին լույս աշխարհ է եկել Արցախյան քառասունչորս օրյա արցախյան պատերազմում զոհված Հենրիկ Լևոնի Ասատուրյանի եղբայրը: Հայտնում են Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնից:

Մայրը, հաղթահարելով ֆիզիկական և հատկապես հոգեկան բազմաթիվ խնդիրներ, կարողացել է լույս աշխարհ բերել իր այդքան սպասված փոքրիկին: Պատասխանատվությունը մեծ էր, բայց նա պատվով և մեծ քաջությամբ կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Փոքրիկին մաղթում ենք քաջ առողջություն և ցանկանում ենք, որ ապրի անամպ և խաղաղ երկրում, որտեղ չեն լինի պատերազմներ և աղետներ: