Շատ լավ լուր. 10 ՀԱՅ ռազմագերիներ վերադարձան ՀԱՅԱՍՏԱՆ

Դեկտեմբերի 19-ին ևս 10 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների», – գրել է Կլաարը Twitter-ում:

Image

Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի այդ քայլը անվանել է «կարևոր ժեստ հումանիտար հարցերի լուծման գործընթացում»։

Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումների համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։