«Մենք նայում էինք ուղիղ մահվան աչքերի մեջ և ոչնչից չէինք վախենում». Կարդացե՛ք 20-ամյա Կորյուն Ծատրյանի ՀԵՐՈՍԱԿԱՆ պատմությունը

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան հրաման ստացա, որ անձնակազմը համար մեկով շարեմ։ Ասեցին՝ հակառակորդ կա մեր դիմաց, հայտնաբերելու դեպքում չթողնեք մի մետր անգամ առաջ գան։ Հրաման եղավ, որ ձեռքի տակ եղած միջոցներով՝ ինչով կարողանանք թույլ չտանք հակառակորդի առաջխաղացումը»,- պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից կապանցի Կորյուն Ծատրյանը։ 

«Ինձ մոտ մի տեսակ այնպիսի տպավորություն էր, որ այդ ամենը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, կարծես կռիվ, պատերազմ էլի եմ տեսել։ Խուճապ չկար, որովհետև մինչ այդ էլ մեր ծառայության բնույթը այնպիսին էր, որ ամեն պահի պետք է պատրաստ լինեինք, կարելի է ասել՝ մեր ամենօրյա պարապմունքներն են։ Առաջին մի քանի օրը առաջխաղացում չկար, մեր մոտ հիմնականում հրետանի էր աշխատում, հետո՝ անօդաչուներ։ 

Լայնամասշտաբ չէ, բայց փոքր խմբերով հետախուզություն էր կիրառվում։ Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց իրանց յուրաքանչյուր փորձին համարժեք պատասխանը ստանում էին։ Զգացողությունը գիտեք ոնց է եղել․ այդ պահին գիտեինք՝ ինչի՛ համար, ու ընենց էր, որ ուղիղ մահվան աչքերի մեջ էիր նայում, առանց մի գրամ մտածելու։ Գիտեինք, որ ամեն վայրկյան ինչ-որ մի հատ փամփուշտից կլինի, ինչ-որ մի հատ արկից կլինի՝ կարող ա մահանաս, բայց․․․»

Վառվռուն աչքերով երիտասարդը 44-օրյա պատերազմին ժամկետային ծառայող էր։ 

«Ես եմ» ծրագրով երկու տարվա փոխարեն կամավոր 3 տարի պիտի ծառայեր։ Ծրագրի մի շարք առավելությունները ժամանակին նպաստեցին, որ 18-ամյա Կորյունը որոշում կայացնի՝ մեկ տարի ավել անցկացնել ծառայության մեջ։ 

C:\Users\user\Downloads\IMG-20210518-WA0002.jpg

Պատերազմն ավարտվել է, բայց Կորյունի և մյուսների վերապրածը նրանց հիշողությունից դժվար ջնջվի։ Ժամանակը գուցեև փոքր-ինչ խամրեցնի հիշողությունները, այս փուլում նրանք դրվագ առ դրվագ մտապահել են։ 

«Հոկտեմբերի 2-ի առավոտյան վիրավորվեցի։ Որպես էդպիսին հրետակոծություն չէր, մի հատ մինամյոտի սնարյադ եկավ ու իմ մոտ պայթեց։ Ես խրամատի վերևի մասում էի, խրամատի մեջ ա պայթել։ Էդ հարցում բախտս բերել ա, որ ես խրամատի մեջ լինեի, սաղ աջ կողմս ծանր վնասվելու էր։ Իմ գտնված դիրքը արկի պայթյունի դիրքից բարձր էր։ Որ պայթեց, առաջին պահին չհասկացա, որ ինձ կպել ա, հետո արդեն ոտքիս մեջ տաքություն զգացի, տեսա՝ ոտքս սաղ արյուն ա, թռել եմ, մտել աղվեսափոսի մեջ»,- պատմում է ։

Առաջին օգնությունը տեղում ստացավ ծառայակցի՝ Հովսեփի միջոցով, հետո տեղափոխվեց Մարտունու հոսպիտալ։ Ասում է՝ երբ իրեն տեղափոխում էին, այդ պահին քաղաքը հրետակոծվում էր։ Այնտեղ  բեկորներ հանեցին, վիրակապ դրեցին, որից հետո դեպի Ստեփանակերտ։ Իսկ ահա Ստեփանակերտից էլ գիշերով հասցրին Գորիս, ապա՝ Երևան։ 

«Թիակիս ա կպել, բայց լուրջ բան չկա, ոտքիս ներվն է լուրջ վնասվել, հիմա ֆունկցիայի չափավոր խանգարում ունեմ, չեմ կարողանում ոտքիս թաթը դեպի վերև բարձրացնել։ Ժամանակ ա պետք, որ վերականգնվի, նախնական ասել են՝ մի երկու տարի պետք ա։ Հետո արդեն պարզ կլինի՝ այդ ֆունկցիան կվերականգնվի՞, թե՞ ոչ»։

Իր գլխով անցածից հետո փոքր-ինչ դյուրագրգիռ է դարձել։ Պատմում է՝ սթրեսային իրավիճակներ չի ունեցել, պարզապես երբ իմացավ, որ հողերն էլ հանձնել են, ու նման իրավիճակ է ստեղծվել, ծանր էր։ 

E:\koryun\IMG_9431.JPG

Քիչ թե շատ ապաքինվելուց հետո բնականոն կյանքի վերադառնալու ճանապարհին Կորյունի համար աշխատանք գտնելն էր խնդիր։ Այս փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է։ Բարեբախտար, ասում է, երբ ընկերներից մեկը Ֆեյսբուքում հայտարարություն տեղադրեց, որ աշխատանք է փնտրում, արձագանքողներ եղան, և տեղավորվեց աշխատանքի։ Սկզբնականի համար, ասում է՝ վատ չէ։

20-ամյա Կորյունի խոսքով՝ չի կարելի տարանջատել, ասել՝ այս մի զինվորը հերոսություն է արել, այսքան տանկ է խփել կամ այլ քաջագործություն է արել։ Ասում է՝ կռվի դաշտում եղած բոլոր զինվորներն էլ հերոս են։