Ո՞վ էր այն ՀԱՅԸ, ում երկերից վախենում էր հենց ինքը՝ ԹՈՒՐՔ ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴԸ

Խախտելով Մխիթարյանների խստագույն կանոնները, Ղևոնդ Ալիշանը իր երկերում անդրադառնում էր իր ժողովրդի ցավերի ու վշտին: Նա, արհամարհելով թուրքական ճնշումներն ու սպառնալիքները, տալիս էր միայն ճշմարտությունը:

Վաթսուն տարի տևող իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա հանդես է եկել տարբեր ասպարեզներում‚ դրսևորելով իրեն որպես բանաստեղծ‚ արձակագիր‚ հայագետ‚ պատմաբան‚ աշխարհագրագետ‚ թարգմանիչ։ Նա տվել է մեծ արժեքներ ներկայացնող գործեր։ «Բազմավեպ»-ում տպագրված նրա բազմաթիվ
հոդվածները վերաբերում են հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին‚ և նրանց մի մասը մինչև այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը։

Նրա՝ միայն ճշմարտությունը պատմող ստեղծագործությունները կանգնած էին թուրքերի կոկորդին: Չենք վարանի ասել, որ Ալիշանը դարձել էր Աբդուլ Համիդի ամենամեծ սարսափն ու վախը:

Բացառիկ կարևոր են Ալիշանի մեծ կտավի գործերը՝ Հայաստանի 15 նահանգներին նվիրված պատմա-աշխարհագրական հատորները, որոնք շատ մեծ դեր կատարեցին հայ մարդկանց ինքնագնահատականը բարձրացնելու, նրանց ոգին վառ պահելու և ազգային-ազատագրական ձգտումներն արթնացնելու գործում։

Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի, Իտալիայի Ասիական, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, արժանացել  ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի: