Այս ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՏԻ համար պայքարում էր ողջ աշխարհը. ինչի՞ համար էր այն նախատեսված
Մինչ խոսելը այն մասին, թե ինչու՞ էին Օքսֆորդի համալսարանն ու արաբ շեյխը պայքարում հայկական աստրոլաբերի համար, եկեք հասկանանք՝ ինչ կարևորություն էին այդ գործիքները ներկայացնում:
Անտիկ ժամանակներից մինչև մինջնադար ծովայինների համար անհրաժեշտ գործիքը։ Եթե փորձենք «Wikipedia»-ում տեղեկություններ փնտրել, ապա՝ կգտնենք հետևյալը «Աստրոլաբ, անկյունաչափ գործիք՝ աստղագիտական ու գեոդեզիական դիտումների համար։

Աստրոլաբի օգնությամբ որոշվում Էին լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից, ծագման ու մայր մտնելու պահերը, կենդանաշրջանի համաստեղությունների դիրքը գիշերվա տարբեր ժամերին, առարկաների հեռավորությունն ու բարձրությունը, Արեգակի դիրքը Խավարածրի վրա, լուսատուների կոորդինատները, տեղի աշխարհագրական լայնությունը, ցերեկվա ու գիշերվա տևողությունը և այլն։
Հայկական առաջին հայտնի աստրոլաբը կապվում է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18–րդ դ. առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր Ղուկաս Վանանդեցու անվան հետ։

Հրատարակիչ և գիտնական Ղուկաս Վանանդեցին հեղինակել է բազմաթիվ փիլիսոփայական, կրոնական, աշխարհագրական, տնտեսագիտական երկեր և դասագրքեր, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր կետերում:
Ղուկաս Վանանդեցին պատրաստել է նաև հայերեն նշագրված աստղագիտական-գեոդեզիական գործիքներ՝ աստրոլաբեր, որի մի օրինակը պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում
Հենց 18-րդ դարում նրա պատրտասըած վերջին աստրոլաբերը դարձան ամենաթանկարծեքն աշխարհում: Այժմ դրանցից մի քանիսը պահվում են Բյուրականի աստղադիտարանում, մյուսները՝ Օքսֆորդի համալսարանում: