Ո՞վ էր այն ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒՀԻՆ, ով դարձել էր բոլոր ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՒՌՔԸ
Նա կրեատիվ երգչուհի էր, որն ունենալով 5 օկտավա ձայնի դիապազոն, կատարում էր ամեն ինչ և տիրապետում էր բոլոր ոճերին։
Հատուկ նրա համար ստեղծագործություններ են գրել Իգոր Ստրավինսկին, Բերիոն, Քեյջը։ Իսկ իր իսկ գրած Ստրիպսոդիան ժամանակին աղմուկ հանած ստեղծագործություններից է եղել։

- Խոսքն իհարկե պատմության ամենափայլուն դեմքերից մեկի՝ Քեթի (Անահիտ) Բերբերյանի մասին է
Ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում: Եղել է ամերիկյան դասական երգչուհի և երգահան: Մինչև 12 տարեկան ապրել են Աթլբորոյում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1937թ. ավարտել է իգական Ջուլիա Ռիչման ավագ դպրոցը:

Վաղ հասակից հետաքրուքրություն է ցուցաբերել ինչպես հայկական ժողովրդական երգ ու երաժշտության, այնպես էլ օպերային երաժշտության հանդեպ: Հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի: Դպրոցական տարիներին եղել է հայկական ժողովրդական երգի խմբի տնօրենն ու մենակատարը: Ընդունվել է Նյու Յորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և միացել Կոլումբիայի համալսարանի թատրոնի և երաժշտության երեկոյան դասընթացներին:

Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957թ., Նեապոլում: Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր: Մշտապես իր համերգներում տեղ են գտել հայկական երգերը:
Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր: Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները: