Այս ՀԱՅԸ, 40 տարի շարունակ անցել է աշխարհի բոլոր ջրերով. ճանաչեք «ՀԱՅ ԾՈՎԱԳԱՅԼԻՆ»

 Շատ հաճախ ոչ թե մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, այլ հենց ուղին է մեզ ընտրում։ Այս հոդվածում Ձեզ ուզում ենք պատմել մի ՀԱՅԻ մասին, ով 40 տարի շարունակ եղել է բաց ծովում, նավարկել է բոլոր օվկիանոսներում ու ստացել է «ԾՈՎԱԳԱՅԼ» մականունը:

Մեր հերոսը՝ Շիրակի մարզի Բասեն (այն ժամանակ՝ Մուսայելյան) գյուղում, գյուղական պարզ ու միապաղաղ կյանքով ապրող ընտանիքում  ծնված Մելիք Մինասյանն է, ում մանկության տարիների ամենամեծ իրադարձությունը գյուղական ակումբում ցուցադրվող հնդկական ֆիլմերն էին:

Նա անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց կբռնի ծովագնացի ուղին՝ կտրելով կանցնի օվկիանոսները, հայրենիքը, գյուղն ու հարազատներին, կռիվ կտա ու կպայքարի շովի կատաղի ալիքների հետ: Կկարոտի իր հայրեիմն քաղաքը ու միակ բանը որի մասին կմտածի նորից Հայաստան վերադառնալնն է: Սակայն նա գնաց իր երազանքի հետևից…

 Մելիքը 1987թ.-ին ընդունվում է Էստոնիայի Պյառնո քաղաքի ծովային դպրոց։ Գերազանց ավարտելով՝ գործուղվում է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) Ծովակալ Մակարովի անվան  ծովային պետական ակադեմիան և ուսումնասիրում նավերի մեխանիկական կառուցվածքը։ 1994 թ.-ից արդեն կյանքը շարունակվում է բաց ծովում, բազում աշխատանքի հրավերներ է ստանում, նավարկում օվկիանոսներում։

 Մելիք Մինասյանը շուրջ 40 տարի բացակայությունից հետո Հայաստան եկավ արտակարգ դրության ժամանակ և նախատեսվածից էլ երկար մնաց: Եկավ, որ կարոտն առնի հայրենի Շիրակից: