Այս ՀԱՅԸ, միակն էր, ով կարողացավ գոհացնել ՍՏԱԼԻՆԻՆ. իմացի՛ր՝ ում մասին է խոսքը

1950 թվականի վերջին Խորհրդային Հայաստանն իսկական ցնծության մեջ էր։ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի արձանը տեղադրվելու էր «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում։ Ասում են՝ խորհրդային առաջնորդն իր բազմաթիվ արձաններից հավանել էր միայն քանդակագործ Սերգեյ Մերկուրովի ու ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տարբերակը։ Իհարկե պատվախնդիր Հայաստանի համար դա մեծ պատիվ ու պատասխանատվություն էր:

Երբ եկավ դեկտեմբերի 5-ը՝ Ստալինի ծննդյան օրը, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ եկան Հայաստան ու հավաքվեցին Հաղաթանակ զբոսայգու պատվանդանի դիմաց՝ սպասելով արձանի տեղադրման պատմական պահին:

Բոլորը նվագում էին «Ջ՜ան, Ստալի՜ն» երգը, իհարկե շատերը վախենում էին կշտամբող խոսքերից, բայց ուրախությունը ցնցում էր ողջ Հայաստանը: Ու եկավ արձանի տեղադրման պատմական պահը, լուսանկարիչները տեսախցիկները պատրաստ սպասում էին դրան ու մեկ էլ հանկարծ անբողջ այգին պատվում է մառախուղով: Ու լուսանկարիչներից և ոչ մեկը չի կարողանում որևէ կարգին ֆոտո նկարել: Հայ լուսանկարիչները այդպես էլ չկարողացան ստանալ երկար սպասված կադրը:

Հին լուսանկրիչները, սակայն, գիտեին մի մեթոդ՝ ֆոտոշոփ, սակայն այն ֆոտոշոփը չէ, որի մասին մենք հիմա պատկերացում ունենք: Հին լուսանկարչական մեթոդներով հայ լուսանկարիչները կարող են արձանի ներքևի լուսանկարած հատվածը միացել վերևամիասի հետ ու ստանալ ամբողջական նկար: Որը սակայն միակ ապացույցն է , որ Ստալինի արձանը 12 տարի շարունակ եղել է Հաղթանակ Զբոսայգու գլխավոր արձանը:

Իհարկե տարիներ անց՝ Ստալինի բռնապետության ու պաշտամունքի վերացման ու ոչնչացման տարիներին արձանը նույնպես հանվեց ու ոչնչացվեց: