ՄԵՐ ՀՐԱՇՔՆԵՐԸ. Բուդդայի ձեռքը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջին հայացքից տարօրինակ այս ծառատեսակը կարող եք հեշտությամբ գտնել Հայաստանում: Խոսքն իհարկե Բուդդայի մատներ կոչվող ծառատեսակի մասին է:

Բուդդայի ձեռք․ տարածված է Հյուսիս-արևելյան Հնդկաստանում և Չինաստանում։ Ցիտրուսային տեսակ է, պտուղը սեգմենտավորված է և նմանվում է մատների, ինչը պտղին տալիս է բաց և փակ «ձեռքի» տեսք։ Ավանդույթի համաձայն՝ այս բույսը նման է փակված ձեռքի, որը խորգրդանշում է Բուդդային աղոթքի ժամանակ:

Բուդդայի մատները հնարավոր է տեսնել Հայաստանում։ Դրա համար ուղղակի պետք է այցելել Երևանի բուսաբանական այգի։

Հայաստան բերվել է Հնդկաստանից, այն հարստության և երջանկության խորհրդանիշն է։ Այս ծառի պտուղից պատրաստում են անուշեղեն։ «Բուդդայի ձեռքը» հիմա ծաղկել է և եթե ուզում եք տեսնել այն, ինչպես նաև էկզոտիկ այլ բույսեր, ապա պարզապես այցելեք բուսաբանական այգի։