«Մեծամորի ոսկին»․ բացառիկ ցուցադրության հետքերով

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Մշակութային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը սկիզբ է առնում այդ արժեքների գիտակցումից և արժեքի հանդեպ դիրքորոշում մշակելուց:

Վերջերս տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը» ցուցահանդեսի բացումը, որը ներառում է բացառիկ արժեքներով ցուցանմուշներ՝ վաղ բրոնզե դարի շրջանից ավելի քան 100 միավոր, որը հնագետները համարում են գիտական հետաքրքրություն ներկայացնող լրջագույն բացահայտում:

Ցանկացած հնագիտական արժեք ազգային հպարտության զգացում է առաջացնում, բայց այն, ինչ ցուցադրված է Մեծամորում, տասնապատիկ հպարտության առիթ է ընձեռում, որովհետև գործ ունենք գանձերի հետ, որոնք ունեն ոչ միայն զուտ հնագիտական նշանակություն, այլև վավերագրական:

Տեղեկացնենք, որ հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։

Բոլոր ցուցանմուշները յուրահատուկ են ու շատ կարևոր, որովհետև արտացոլում են մի ամբողջ ժամանակահատվածի արվեստն ու մշակույթը: