Ինչպե՞ս է դասավորվել հերոսի դստեր կյանքը

Թաթուլ Կրպեյանի աղջիկը՝Ասպրամը շատ փոքր էր` ընդամենը 4 տարեկան, բայց անգլերեն էր սովորում:  Փաստորեն, Ասպրամի առաջին վարժարանը եղել է Շուշիում: Լիբանանահայ Զաքար Քեշիշյանն այդ վարժարանում հիմնադրեց երգչախումբ, և Ասպրամն այդ երգչախմբի առաջին սաներից էր:

Տարիներ անց Ասպրամն ավարտեց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, հետո սովորեց Ժնևի ակադեմիայում` մագիստրատուրան` մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի գծով: Նրա երազանքն էր ընդունվել Օքսֆորդի համալսարան: Մայրը միշտ ասում էր` եթե երիտասարդ լինեի և հնարավորություն ունենայի լավագույն համալսարաններում սովորելու, կսովորեի:

 Գուցե դա էլ է նպաստել, բայց, ամեն դեպքում, ավելի շատ նրա ձգտումն է եղել: Եթե մարդը ձգտում չունենա, այդ քայլին չի գնա: Այդ ձգտումը, նվիրումը և լավ կրթություն ստանալու ցանկությունը նրան հասցրեցին Օքսֆորդի համալսարան, որտեղ մագիստրոսական ծրագրով այժմ դիվանագիտություն է ուսումնասիրում: