Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են ամազոնուհիների գերեզման. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ կապշեցնեն քեզ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ հնագետներ ուսումնասիրել են Շիրակի մարզի Ջրափի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարով։ Գիտնականները հայտնաբերել են չորս բազալտե սալերից բաղկացած առաստաղ՝ մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ։ Դրանց ներքեւում գերեզման էր, որի պատերը զարդարված էին տուֆով։ Այս մասին հայտնում է International Journal of Osteoarcheology-ը։

Գերեզմանի ներսում, մնացորդներից բացի, կային վեց հողե անոթներ, ուլունքներ, դաշույն և չորս բրոնզե նետերի ծայրեր։ Կմախքները պատկանել են 45-50 տարեկան մի կնոջ եւ 16-20 տարեկան երիտասարդ աղջկա։

Կին մարտիկների մնացորդների վրա գիտնականները հայտնաբերել են վնասվածքների հետքեր, որոնք վկայում են մարտերին մասնակցության մասին: Նրանցից մեկի մոտ առկա էր պարիետալ ոսկորի ինտրավիտալ ապաքինված կոտրվածք։ Նրա կողերի մոտ նետի ծայր է եղել, որն ըստ երևույթին սպանել է նրան։ Երկրորդ կինը նույնպես ուներ գանգի ոսկորների կոտրվածք և ստորին ծնոտին վերք։ Նրա սրունքի վրա կան նետի հետքեր խրված, և ծայրը, ամենայն հավանականությամբ, մտել է ոտքի մեջ, երբ կինը ձիավարություն է կատարել:

Վնասվածքների տեսակը և դրանց գտնվելու վայրը վկայում են այն մասին, որ կանայք կռվել են զինված թշնամիների հետ։ Երկուսին էլ թաղել են իրենց անձնական զենքերով՝ նետերով և դաշույնով։ Հայաստանում կին մարտիկների գերեզմանները չափազանց հազվադեպ են։ Հնագետները կարծում են, որ այս մարդկանց կարելի է վերագրել պրոֆեսիոնալ ռազմիկների առանձին խմբի՝ ձիավոր-աղեղնաձիգներին:

Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա 5-րդ դարին և կապված են հին պատմիչ Հերոդոտոսի անվան հետ։ Նա Դիոդորոս Սիկուլուսացու հետ գրել է պատերազմող կանանց՝ ամազոնուհիների մասին, որոնք հիանալի հեծյալներ էին, զինված աղեղներով և նիզակներով։ Հին պատմաբանները հայտնել են, որ ամազոնուհիները հարձակվել են հարևան ցեղերի վրա՝ բռնելով տղամարդկանց, որոնք հետո ստիպված են եղել տնային գործերով զբաղվել։ Աշխարհագրագետ Ստրաբոնը նշել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի տարածաշրջանում, Սև ծովի արևելյան ափին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտնականները Հայաստանի Լոռու մարզում բացել են Ուրարտուի դարաշրջանի ամազոնուհու գերեզմանը։