Ի՞նչ եղավ Գերմանիայի դատավարությունից հետո և ինչպե՞ս ՍՈՂՈՄՈՆ ԹՈՀԼԻՐՅԱՆԸ կրկին հիմարեցրեց ողջ թուրքական կառավարությանը

Մեծ եղեռնի ոճրագործներից Թալեաթ փաշային սպանելուց և Բեռլինի դատարանից կողմից արդարացվելուց հետո Սողոմոն Թեհլիրյանին սկսում են փնտրել թուրքական իշխանությունները։

Բելգրադի Դալմատինսկա փողոցի 101 տանն էր ապրում Թեհլիրյան ընտանիքը, բայց այլ անունով։ Սողոմոնն այստեղ բնակվում էր Սարո Մելիքյան անուն-ազգանունով։

Հարավսլավական իշխանությունները Բելգրադի ոստիկանապետին հանձնարարում են գտնել հայ վրիժառուին։

Ոստիկանապետն օգնության համար դիմում է իր հայ մտերիմներից մեկին, որի հետ սիրում էր որսորդության գնալ՝ Սարո Մելիքյանին, առանց նույնիսկ իմանալու, որ Սողոմոնը հենց ինքն է: Նա զանգահարում է Սարոյին ու ասում. «Գիտես՝ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Հարավսլավիայում է: Դու հայտի մարդ ես, ճանաչում ես բոլորին, ինձ ասա՝ գիտե՞ս արդյոք՝ որտե՞ղ է Սողոմոն Թոհլերյանը»:

Սարոն ասում է, որ կպատասխանի հարցին, երբ հյուրընկալվի իր տանը։ Հաջորդ օրը ոստիկանապետը այցելում է Սարո Մելիքյանի տուն։

Նրանք երկար խոսում են: Սարոն հարցնում է.

-Պարո՛ն Ոստիկանապես, թույլ կտաք՝ ես Ձեզ պատմեմ 1915թ-ի սարսափի մասին, որի ժամանակ իմ ժողովուրդը մարտիրոսվեց:

-Իհարկե՛, պատմի՛ր:

Ու Սարոն սկսում է պատմել ողջ ճշմարտությունը, նաև պատմում է Սողոմոն Թոհլիրյանի մասին:

-Դուք ինձ այս ամենը պատմեցիք, ուրեմն ասացեք խնդրեմ՝ որտե՞ղ ես գտնեմ Սողոմոն Թոհլիրյանին:

-Ուզու՞մ եք իմանալ ողջ ճշմարտությունը:

Ես հենց դրա համար եմ այստեղ:

-ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԸ ԵՍ ԵՄ:

-Ես երդվում եմ, որ ձեզ մատով չեմ դիպչի….