ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ. ինչպե՞ս կինը շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ իր որդիները վերադարձել են պատերազմից

Ծնվելով, մեծանալով և մի մասը լինելով այն տարածքի, որտեղ ապրում ենք, մենք հաճախ չենք ճանաչում ամեն մի անկյունը, քարը և կառույցը, որոնք մեզ շրջապատում են։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ» շարքում բազմիցս անդրադարձել ենք վանքերի, եկեղեցիների, որոնք անհավանական գեղեցկություն ունեն, իսկ դրանց հետևում թաքնված է էլ ավելի անհավանական պատմություն՝ ինչպես դրանք կառուցվեցին:

Այս հոդվաշում Ձեզ ուզում ենք պատել այդ անհավանակ հրաշքներից մեկի մասին, որ կոչվում է «Իլիկավանք» կամ «Պառավի վանք»:

Ըստ ավանդույթի՝ մի պառավի շնորհիվ է կառուցվել եկեղեցին։ Ասում են՝ պառավը տարիներ շարունակ իլիկ մանելով գումար է հավաքել, որպեզսի եկեղեցի կառուցի՝ որպես իր շնորհակալությունը Աստծուն պատերազմի ընթացքում իր որդիների կյանքի փրկության համար։ Այս է պատճառը, որ եկեղեցին անվանվել է Իլիկավանք։

Հետագայում ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա 1-2-րդ հազարամյակներ, անվանվել է Իլիկավանք կամ Պառվի ամրոց։

Իլիկավանքը կիկլոպյան ամրոց է և կան բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձրադիր հատվածում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Ամրոցը իր բնակատեղիով զբաղեցրել է շուրջ 70 հեկտար տարածություն։