Գիտե՞ք՝ ինչու Կոմիտաս վարդապետի լռությունը որակեցին որպես շիզոֆրենիա. արդյո՞ք շիզոֆրենիան էր նրա մահվան պատճառը

Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին բոլորը գիտեն:

Այսօր ձեզ ենք ներկայացնում ոչ թե կենսագրական տվյալներ Կոմիտասից, այլ վարկած մեծն հայի առեղծվածային մահվան մասին:

1915 թվականի ապրիլին՝ հայկական կոտորածի ժամանակ, Կոմիտասը և մի շարք այլ մտավորականներ ձերբակալվում են օսմանյան կառավարության կողմից և աքսորվում բանտարկյալների ճամբար։ Ազատ արձակվելուց հետո Կոմիտասը հոգեկան խանգարում է ստանում նրա մոտ հետվնասվածքային սթրես է առաջանում: Ահասարսուռ լուրերը հայերի զանգվածային կոտորածների մասինէլ ավելի են սրում նրա զգայուն հոգեկան վիճակը։ Կոմիտասին սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։

Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։