Ինչու՞ է Հայաստան ժամանել ՌԴ նշանավոր գործիչը․ ո՞րն է նրա այցի գլխավոր պատճառը

Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովը։ Հայաստան այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք։

Դրա ամրակայման, նորոգման փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է։ Միխայլովն այցելել է նաև 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, խնդիրները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով։

Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը։

Միխայլովն իր եզրակացությունը կհայտնի Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնման և հետագա պահպանության առնչությամբ։