Ո՞վ է կառուցել Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը․ ճանաչենք մեր հայրենակցին
Արեգ Իսրայելյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 1-ին Թբիլիսիում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Արեգը աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում՝ 1962-1990 թվականներին, որպես գլխավոր մասնագետ, իսկ արդեն 1965-1969 թվականներին՝ ավագ ճարտարապետ։ 1969-1972 թվականներին եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, իսկ 1972-1985 թվականներին՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։
1985 թվականին տեղափոխվել է Սիսիան և այնտեղ ստեղծագործել մինչև 1988 թվականը։
1980-ական թվականներին, շարունակելով հոր գործը, նա սկսել է աշխատել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ամբողջական վերակառուցման վրա։
1980-ականներին ճարտարապետներ Ռաֆայել և Արեգ Իսրայելյանների ջանքերով և Վազգեն Ա կաթողիկոսի հավանությամբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին վերակառուցվեց։

Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում շարունակել և ավարտին է հասցրել հոր՝ Ռաֆայել Իսրայելյանի անավարտ գործերը։ Այդ աշխատանքների թվին են դասվում՝ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը, Հանրապետական զինկոմիսարիատի հավաքակայանը Երևանում, Երևանի բույսերի պաշտպանության հանրապետական կայանը, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքը, Հայաստանի բնության թանգարանը Երևանում և այլն։

Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին։