ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հայի տաղանդով հիացած է ողջ աշխարհը․ Քանդակներ ասեղի վրա

Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյան՝ մանրադիտակային քանդակների (միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում 1947 թվականին։ Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։