«Թուրքերը լավ էլ գիտեն, որ այդ տարածքում իրենցից առաջ ՀԱՅԵՐ ԵՆ ԱՊՐԵԼ». Տրապիզոնի 40 հղի կանանց դաժան սպանությունը

Տրապիզոնի հայերն առաջիններից էին, որոնք հասկացան՝ երիթթուրքական հավասրության ու համերաշխության խոսքերը պարզապես սուտ ու սին են , կեղծիք, քանի որ թուրքին պարզապես եկել էր փոխարինելու մեկ թուրք:

Տրապիզոնի նահանգի հայությունն այդ օրերին կրեց առաջին ծանր հարվածները և գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց ու դաժանաբար սպանվեց: Նրանիցից միայն շատ քիչ թվականակով հայեր կարողացան ողջ մնալ ու միակ բանը, որ կարողացան անել, դա հայկական ձեռագրերն իրենց հետ փրկելն էր: Տրապիզոնի ավելի քան 60.000 հայությանը ուղղակի ջնջեցին:

Զորակոչված հայ տղամարդկանց զինաթափեցին, օգտագործեցին ճանապարհաշինարարական ծանր աշխատանքներում, հետո բոլորին սպանեցին։ Սև ծովում խեղդամահ արեցին հայ մտավորականներին, առևտրականներին ու վաճառականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, կանանց և երեխաներին։

Ականատեսներտը պատմում են սարսափելի մի դեպք, երբ նահանգի սպանդերի ժամանակ, թուրքերը հատկապես դաժանաբար են վարվել գյուղի 40 հղի կանանց հետ: Նրանց հավաքել էին մի տեղում ու գրազ են եկել, թե պտուղն ինչ սեռ ունի: Հետո ուղղակորեն կտրել էին նրանց փորն ու համոզվել՝ հաղթե՞լ են գրազը, թե՞ ոչ:

Հիմա ներկայիս Թուրքիայում գտնվող Տրապիզոնի նահանգի թուրքերն աչքի են ընկնում իրենց ընդգված հայատյացությամբ: Պատճառն իհարկե մեկն է. նրանք իրենց էլ լավ գիտեն, որ այդ հողերում իրենցից առաջ ՀԱՅԵՐ ԵՆ ԱՊՐԵԼ: