«Ավելի դրամատիկ կերպար, քան այս ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆ Է, պատմությունը դեռ չի տվել». ո՞ր ՀԱՅԻ մասին էր այպես խոսել ԲՐԻՏԱՆԱՑԻ զորավարը

Եթե ուսումնասիրենք Մոսվայում լույս տեսած Պատմության 100 լավագույն ռազամական գործիչները գիրքը, Աքիլեսի, Մակեդոնացու ու Նապոլեոնի կողքին կկարդանք նաև մեր հայրենակցի, մեծանուն ՀԱՅԻ ԱՆՈՒՆԸ՝ Անդրանիկ Օզանյան:

Անդրանիկ Օզանյանի մասին լեգենդներ էին պատվում: Նրան նույնիսկ անվանում էին ուրվական, ով դարձել էր թուրքերի ու թաթարների անհաղթ սարսափը: Հեռավոր Բայկալում և Սիբիրում անգամ ռուս զինվորականները լեգենդներ էին պատմում զորավար Անդրանիկի մասին։

Սակայն նրա փասռքը տարածվել էր ավելի հեռու: Նրա մասին այսպիսի մի խոսք կա.

«Ավելի դրամատիկ կերպար, քան այս ՀԱՅ գեներալն է, մեծ աշխարհամարտը չի տվել»,- Զորավար Անդրանիկի մասին գրել է բրիտանացի գնդապետ Գիբոնը։

Նա գեներալ Թոմսոնի բանագնացն էր, որը Սյունիքում հանդիպեց Անդրանիկի հետ, հմայվեց նրանով, «Այստեղ նա տեսավ առաջին ճերմակ մարդուն»: Ու այդ ճակատագրական հանդիպումների ու զրույցների ժամանակ Գիբոնը հասկացավ, որ Անդրանիկը ճիշտ է անում ու տեղին, որ զենքի ուժով պայքարում է թաթարների դեմ (այժմյան ադրբեջանցիների): Բրիտանացի գեներալը հասկացավ, որ Անդրանիկը տարածաշրջանի ապահովության ու խաղաղության միակ երաշխավորն է:

Նա վերադառնում է Լոնդոն ու տպագրում Անդրանիկի մասին իր հուշերը, սակայն ծածականունով: Դե պատճառը մեկն էր, բրիտանացի զորավարը պարզապես չէր կարող հայամետ լինել: Սակայն Գիբոնն այնքան տպավորված էր Անդրանիկի ասպետական կերպարով, որ ուզում էր թեկուզ գաղտնի, բայց աշխարհին պատմել նրա մասին: