Բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված եղել Քրիստոսը։ Ինչու՞ են դրանք կոչվում ամենափրկիչ և ու՞ր են այժմ

Հայկական խաչքարագործության հազարամյա պատմության մեջ կերտվել են բազմաթիվ խաչքարեր: Սակայն այդ բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված Քրիստոսը: Խաչքարերի վրա պատկերված է հիմնականում Քրիստոսի խաչելության և խաչից իջեցման տեսարանները: Այս խաչքարերն էլ հենց կոչվել են ամենափրկիչ:

Հարց է առաջանում․ իսկ ինչու՞ են այս խաչքարերը կոչվել ամենափրկիչ:

Պարզվում է, որ հնում հավատացյալները վստահ են եղել, որ այս խաչքարերն ի վիճակի են եղել բուժելու տարբեր հիվանդություններ, կամ փրկելու չարից, այդ պատճառով էլ այս տեսակի խաչքարերը ձեռք են բերել որոշակի իմաստավորում:

Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում: Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273թ: Ըստ խաչքարի վրայի արձանագրության այն կանգնեցրել է համալիրի եպիսկոպոսը:

Մյուս երեք ամենափրկիչ խաչքարերից երկուսը գտնվոմ են Էջմիածնում: Դրանցից մեկը փորված է փայտի վրա և Էջմիածնի թանգարան է տեղափոխվել Հավուց Թառ վանական համալիրից: Մյուս՝ չորրորդ ամենափրկիչ խաչքարը, գտնվում է Դսեղ գյուղում: