Արտոս և Առնոս լեռներ. Ըստ ավանդության որտեղի՞ց է ստացել անունը և ի՞նչ պատմություն ունի

Անձևացյաց լեռներ գտնվում են Հայկական Տավրոսի արևելյան հատվածում, Վանա լճից հարավ-արևելք։ Կենտրոնական մասը, Մոկս գետի վերին հոսանքի մոտ՝ ունի մոտ 3812 մետր բարձրություն, արևմտյան վերջավորությունը հասնում է Խիզան գետի կիրճին, արևելյանը՝ սահմանափակվում է Գյուրանդաշտ անունով բարձրադիր գոգավորությամբ։

Լեռնաշղթայի արևելյան և արևմտյան ծայրաթևերը ցածրադիր են, բայց 300 մետրից ոչ պակաս։ Բարձր գագաթները ձյունածածկ են լինում նույնիսկ օգոստոսին։

Անձևացյաց լեռներ

Հյուսիսային լանջին է գտնվում հայտնի Արտոս գագաթը, հարավայինում՝ Առնոսը։

Հյուսիսային լանջերին կան փոքրիկ սառցադաշտեր։ Անձևացյաց լեռներից հարավ է գտնվում Գարգար անունով կիրճը, որտեղով անցնում են դեպի Նարեկ, Մոկս, Խիզան և Շատախ տանող ճանապարհները:

Առնոս լեռ

Առնոս լեռը գտնվում է Հայկական Տավրոսի արևելյան հատվածում՝ Անձևացյաց լեռներում։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով։

Առնոս լեռ

Ըստ ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը լողացել է մինչև Առնոս լեռ և վերջինս էլ իր անունը իբր ստացել է Նոյի «Առ Նոյս» արտահայտությունից։ 

Արտոս լեռ

Իսկ Արտոս լեռը կազմված է պալեոզոյան բյուրեղային ապարներից։ Այն պայտաձև է, ուռուցիկ կողմով դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3554 մետր է։ Բարձրադիր մասերում հանդիպում են ձյան շերտեր։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։

Արտոս լեռ