Այս ՀԱՅ Կաթողիկե եկեղեցին Իրանի պարտադիր տեսարժան վայրերի ցանկում է. ի՞նչ եկեղեցու մասին է խոսքը

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոխրոլ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր ֆոտոմրցույթում գրավել է առաջին տեղը։
«IranTourism» ֆեյսբուքյան էջում օրերս հայտնվել է Արեւելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։

Խոսքը 5-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։
«Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ կաթոլիկ եկեղեցին, որը նաև հայտնի է որպես Սոխրեխե (Սոխրոլ) եկեղեցի, կառուցվել է մոտ 5-րդ դարում։ Պատմական հուշարձանը 1968 թվականին ընդգրկվել է Ազգային ժառանգության ցանկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակից Արմինա Սարգսյանի խոսքով, Սոխրոլ գյուղի տաճարը մի քանի անգամ վերակառուցվել է, այդ թվում՝ երկրաշարժից ավերվելուց հետո։
1840 թվականին հայկական եկեղեցին վերակառուցվել է ռուս զորավար Սամսոն Մակինցևի (հայտնի է նաև որպես Սամսոն խան) կողմից։ Նիժնի Նովգորոդի վիշապային գնդի նախկին սերժանտ-մայոր, պարսկական բանակի գեներալ Սամսոն խանը Քաջարների դինաստիայի օրոք ծառայության էր Իրանում։

Ֆարզին Իզադդուստ Դարի՝ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր ֆոտոմրցույթում։ Տաճարը գրավել են ձնաբքի հաջորդ օրը։ Ժյուրիի անդամներից մեկն իր հիացմունքն է հայտնել եկեղեցու ձևի համար՝ սպիտակ ձյան ֆոնի վրա, ինչի պատճառով այն կարծես թե լողում է «ինքնահոս դաշտում»:

Wiki Loves Monuments-ի տասնմեկերորդ ամենամյա լուսանկարչական մրցույթում Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից ժամանած գրեթե 7700 մասնակիցների ավելի քան 230 հազար դիմումներից ընտրվել է տասնհինգ շրջանակ:
Wiki Loves Monuments-ը լուսանկարչական ամենամյա միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Wikipedians-ի կողմից։ Մասնակիցները լուսանկարում են պատմական շենքեր և տեսարժան վայրեր և նկարներ են վերբեռնում Wikimedia Commons-ում։ Լուսանկարների մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել մասնակից երկրներում առկա ճարտարապետական ժառանգության վրա։ Առաջին անգամ Wiki Loves Monuments-ը անցկացվել է 2010 թվականին Նիդեռլանդներում։