Եթե ​​այս ՀԱՅԸ չլիներ, թուրքերը ոչ այբուբեն կունենային, ոչ էլ այն լեզուն, որով հիմա խոսում են․ ո՞վ է Հակոբ Մարտայանը

Ստամբուլի Շիշլի շրջանում կա մի փոքրիկ փողոց, որը կոչվում է Դիլաչար։ Այս անունը ոչինչ չի նշանակում անտեղյակ մարդկանց համար, և կարող է անհասկանալի թվալ, հիմնականում այն ​​պատճառով, որ Ստամբուլի փողոցների մեծ մասը անվանակոչվել են հայտնի մարդկանց անուններով։
Բայց այս փողոցի անվանումը առանձնանում է մնացածից նրանով, որ այն կարծես մի տեսակ կիսատ է։ Խնդիրն այստեղ , իհարկե, հայությունն է և հայատյացությունը։ Դիլաչարի փողոցը անվանակոչվել է Թուրքիայի պատմության մեջ մեծ ներդրում ունեցած հայ լեզվաբան Հակոբ Դիլաչար-Մարտայանի անունով։

Թուրքերը չէին կարող ընդհանրապես անտեսել այս մարդու հիշատակը, բայց փողոցն անվանելով նրա անունով՝ հաշվի էին առել միայն թուրքական ազգանունը, ավելի ճիշտ՝ կեղծանունը։
Դիլաչար մականունը Մարտայանին տվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր, Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալը, նույն ինքը՝ Աթաթուրքը։ Մուստաֆա Քեմալին էլ տրված Աթաթուրք կեղծանունը հորինել է ինքը՝ Մարտայանը՝ դրանով իսկ վրեժ լուծելով նրա կեղծանվան համար։

«Լաչար» բառը լայնորեն կիրառվում է նաև հայերենում։ Այսպես ենք անվանում կռվարար ու սրախոս մարդկանց։ Թուրքերեն «lachar» բառը նշանակում է «լեզու», իսկ «dilacar» նշանակում է «բացահայտող լեզու»: Հակոբ Մարտայանն իսկապես «բացահայտեց» թուրքերենը։ Առանց նրա ժամանակակից թուրքերը չէին ունենա ո՛չ այբուբեն, ո՛չ էլ իրենց սեփական լեզուն, որով այսօր հաղորդակցվում և գրում են:

Հակոբ Մարտայանը ծնվել է 1895 թվականին Ստամբուլում։ Մանուկ հասակում տղան լեզուների տաղանդ է դրսևորել, բացի հայերենից և թուրքերենից, տիրապետել է 19 լեզուների, այդ թվում՝ հունարեն, անգլերեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն և մի շարք այլ լեզուների։ Նա իր կարիերան սկսել է որպես անգլերենի ուսուցիչ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարտայանը զորակոչվել է բանակ՝ կռվելու անգլիացիների դեմ։ Մի օր բրիտանացի ռազմագերիները նրան խնդրել են, որ իրենց հանձնեն թուրք սպաներին, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց նկատմամբ բռնությունները։ Մարտայանը հենց այդպես էլ արել է . թուրք սպաները, նրան լրտես համարելով, տարել են դիվիզիայի հրամանատար Մուստաֆա Քեմալի մոտ։

Մարտայանը հանգիստ բացատրել է, որ ինքը լրտես չէ, այլ պարզապես խոսում է անգլերեն, փոխանցել է գերիների խնդրանքը, ոչ ավելին։ Քեմալին դուր է եկել խելացի տղան, իսկ հետո նրանք ընկերացել են։ Այս ամենով կարելի է բացատրել, թե ինչպես է Մարտայանը, ի տարբերություն բազմաթիվ հայ մշակութային և հասարակական գործիչների, կարողացել խուսափել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվելուց։

Դեռևս զինվորական ճամբարում Քեմալը նկատել է Մարտայանի նոթատետրը, որտեղ լատիներեն թուրքերեն գրություններ են արված եղել, ինչը հետաքրքրել է ապագա Աթաթուրքին։ Հինգ տարի անց՝ 1923 թվականին, երբ նա դարձավ Թուրքիայի Հանրապետության նախագահ, Մարտայանին հանձնարարել է բարեփոխել թուրքերենը, փոխել օսմաներեն այբուբենը արաբերենից լատիներեն։ Բացի այդ, հայ լեզվաբանը դարձել է Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվի, մշակույթի և գիտության հարցերով։

Իր բարեփոխումների ծրագրերի շրջանակներում Քեմալը ընդունեց ազգանունների մասին օրենք, որը Թուրքիայում գոյություն չուներ մինչև 1930-ական թվականները։ Թուրք լեզվաբանները նախագահին առաջարկել են վերցնել թուրքերի Աթասի (թուրքերի հայր) ազգանունը։ Մարտայանը որոշ փոփոխություններ է կատարել, բառերը փոխել է ու ստացել է հայտնի Աթաթուրք ազգանունը։

Բացի թուրքերենին տիրապետելուց, Մարտայանը ուսումնասիրել է հայերենը։ Իր «Լեզու, լեզուներ և լեզվաբանություն» աշխատության մեջ նա խոսում է հայերենի, գրաբարի, միջնադարյան հայերենի և ժամանակակից հայերենի, ինչպես նաև հայ լեզվաբան Հրաչյա Աճառյանի ներդրման մասին։

Մեկ այլ հետաքրքիր պատմություն էլ կա՝ կապված Դիլաչարի և Աթաթուրքի հետ. 1934-ին, երբ ընթրում էր պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների և գիտության տարբեր ճյուղերի գործիչների հետ, Աթաթուրքը խնդրեց ազգի յուրաքանչյուր անդամի երգել իր լեզվով։

Երբ հերթը հասավ Հակոբ Մարտայանին, ոմանք սկսեցին շշնջալ, որ մի քանի լեզու իմացող հայը չի համարձակվի թուրքերենից բացի այլ լեզվով երգել։ Հակոբ Մարտյանը, այնուամենայնիվ, սպարապետ Անդրանիկին նվիրված հայտնի երգը հայերեն կատարեց։ Հյուրերը, լսելով Անդրանիկի անունը, բարկացել են, սակայն Աթաթուրքը հրամայել է հանգստանալ և ասել է,- «Անդրանիկը թուրքերի թշնամին էր, հազարավոր թուրքերի սպանեց։ Հայերը նախկինում Անդրանիկի նման հերոս չեն ունեցել, իսկ ապագայում էլ դժվար թե ունենան։ Հայերն իրավացի են՝ հիշելով իրենց հերոսներին»։