ՀԱՅԿԱԿԱՆ հնագույն վանք. գոնե մեկ անգամ պետք է տեսնեք այս գեղեցկությունը

Տեղերի վանքը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան լանջին՝ 1650-1700 մետր բարձրության վրա, համանուն գյուղում։ Վանքը բաղկացած է 1213 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։ Գավթի արևմտյան մուտքի մի հատվածում վանքի շինարարների թողած գրությունը խոսում է այն մասին, որ վանքը կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ՝ հայտնի բարերար արքայադուստր Մամախաթուն Վաչուտյանի խնդրանքով և նրա ֆինանսավորմամբ։

Պատկեր:Տեղերի վանք 24.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Իշխանուհի Վաչուտյանի անունն առաջին անգամ հիշատակվում է 1211 թվականին Թեղենյաց վանքի (Կոտայքի մարզ) գավթի վրա փորագրված գրության մեջ։ Իշխանուհին մասնակցել է առնվազն երկու այլ եկեղեցիների, ինչպես նաև Օրոմոսավանքի գրադարանի շինարարությանը։ Բացի այդ, նա ակտիվորեն օգնել է տարբեր վանքերին, այդ թվում՝ Հաղպատի և Սանահինի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։ Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով։

Վանական համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։ Համալիրի պարիսպը կառուցել է վարդապետ Սարգիս Բյուրականցին 1467 թվականին։ 1950-ական թվականներին վերանորոգվել են եկեղեցու գմբեթներն ու մատուռները, իսկ տանիքը ծածկվել է տուֆե սալիկներով։ 1975-76-ին վերանորոգվել են տաճարի և գավթի պատերի վերին շարքերը։

Պատկեր:Տեղերի վանք 11.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Պատկեր:Տեղերի վանք (2).JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
No photo description available.

Վանքի անմիջական հարևանությամբ գտնվում է միջնադարյան կլինիկա, որը կոչվում է «դգրատուն»։ Ժամանակին Տեղեր գյուղը հայտնի էր իր բուժիչ դեղաբույսերով: Հնագիտական պեղումների համաձայն՝ այստեղ մարդկանց առաջին բնակավայրը հիմնվել է դեռևս բրոնզե դարում։